211652_close_icon
views-count34730 դիտում article-date 22:01 30-10-2018

Զգուշացիր ավտոմեքենայից. Մեկ գիշերում Դավիթաշեն վարչական շրջանում թալանել են մի քանի ավտոմեքենաներ. Բնակիչները հույս չունեն, թե տեղի ոստիկանությունը դեպքերը կբացահայտի

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, միանգամից մի քանի ավտոմեքենաների թալանելու դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 66-ամյա Վաչիկ Մկրտչյանը և հայտնել, որ իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով հափշտակել են Վ. Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի էկեկտրամարտկոցը, այնուհետև նույն թաղամասի բնակիչներ, 64-ամյա Աշոտ Նալբանդյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի էլեկտրամարտկոցը և 68-ամյա Մուսայել Մկոյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենյաի էլեկտրամարտկոցը: Մինչ ոստիկանները դեպքի վայրում զննություն էին կատարում, հերթական ահազանգն է ստացվում, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 15 շենքի մոտ անհայտ անձը կամ անձինք թալանել են նույն շենքի բնակիչներից մեկի Opel մակնիշի ավտոմեքենան, իսկ որոշ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում, որ թալանել են Դավիթաշեն 3-րդ թաղամասի 18 շենքի բնակիչ, 32-ամյա Ռոմանոս Սարուխանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան՝ գողանալով վրայի գազաբալոնը: Բոլոր գողությունների փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տուժած քաղաքացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրուցում ասում էին, որ հույս էլ չունեն, թե ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները կբացահայտեն հանցագործությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր