1864 դիտում
23:29 25-10-2018
Նոր բացիկ՝ նվիրված ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսին
«Երևանի 2800-ամյակին» նվիրված ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 25-ին հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Բացիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Արզումանյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված
լուսանկարը:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
17:20 22-11-2021
Նոր բացիկ՝ նվիրված Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսին
793 դիտում
17:20 25-11-2022
Նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին