1906 դիտում
23:10 03-05-2019
Արցախի խորհրդարանը հավանություն է տվել պետական բյուջեում առաջարկվող փոփոխություններին
Մայիսի 3-ին գումարված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումը, համաձայն հատուկ ընթացակարգի, շարունակվել է ժամը 17:30-ից:
Առաջին ընթերցումից հետո, ԱԺ Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Օրինագծի շուրջ պատգամավորներ Արմեն Օհանյանը և Լյուդմիլա Բարսեղյանը ներկայացրել են առաջարկներ, որոնք վերաբերվում էին Հադրութի շրջանում և Ստեփանակերտ քաղաքում ճանապարհաշինության ծրագրերին:
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն Կառավարության կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել Է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը 26 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը:
Նմանատիպ նյութեր
4427 դիտում
16:03 20-10-2018
Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն տվեց երկիրը վերանվանելու սահմանադրական փոփոխություններին
1700 դիտում
19:23 22-01-2021
Արցախի խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին
Այս բաժնից
802 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
904 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
730 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի