58907 դիտում
21:10 19-10-2018
Հաշվել հաշվիչից արագ. IQ կենտրոնը ներկայացրեց մենթալ թվաբանության 4 տեսակի գիրք` 4 տարիքային խմբի համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
IQ կենտրոնը այսօր ներկայացրեց մենթալ թվաբանության չորս տեսակի գիրք` չորս տարիքային խմբերի համար` հիմնված յոթ միջազգային դպրոցների և հայաստանյան փորձի վրա:
IQ կենտրոնի հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնը մենթալ թվաբանության ոլորտում բավականին մեծ փորձ ունի, սակայն հայկական գրականություն չկար, որ երեխաները կարողանային աշխատել:
«Յուրաքանչյուր դպրոցից վերցնելով լավագույնը, ադապատացնելով և հարմարեցնելով մեր մենթալիտետին՝ երկարատև աշխատանքի արդյունքում ծնվեցին մեր գրքերը, որոնք բացառիկ են», - ասաց նա և նշեց, որ բացի մենթալ թվաբանությունից, էյդետիկա գիտությունից ևս բավականին շատ խաղեր և վարժանքներ են զետեղված:
«Այսինքն երեխաները բացի նրանից, որ զբաղվելու են մեթալ թվաբանությամբ, հնարավորություն են ունենալու զարգացնելու իրենց հիշողությունը, տրամաբանությունը և, որ ամենակարևոն է, իրենց կենտրոնացումը», - ասաց նա:
Յուլյա Գասպարյանը նշեց, որ մենթալ թվաբանությունը գիտություն է, որը նպաստում է երեխայի երկու կիսագնդերի հավասարաչափ զարգացմանը: Այսինքն՝ այն ինտելակտուալ կարողությունների զարգացումն է: Նա նշեց, որ մենթալ թվաբանության տեսանելի արդյունքն այն է, որ յուրաքանչյուր հաշվիչից արագ երեխան կարողանում է հաշվել, գումարել, բազմապատկել, արմատով գործողություն անել, իսկ ամենակարևորը համարեց այն, որ զարգանում են երեխայի երկու կիսագնդերը: Բացի այդ, մենթալ թվաբանությունը թույլ է տալիս ոչ միայն բավականին մեծ հաջողություններ ունենալ մաթեմատիկական գիտությունների մեջ, այլև օգնում է զարգացնել հիշողությունը, արագ մտածել ու արագ կողմնորոշվել:
Նա նշեց, որ IQ կենտրոնը Հայաստանում մենթալ թվաբանության ամենամեծ կենտրոնն է և բացի նրանից, որ Երևան քաղաքում ունեն 13 համագոծակցություն, ունեն նաև 13 կենտրոն մարզերում և քաղաքներում: «Մեզ համար շատ կարևոր է մենթալ թվաբանությունը հասանելի դարձնել ոչ միայն Երևանի երեխաների համար այլ նաև մեր մարզերի փոքրիկների համար», - ասաց նա և նշեց, որ գրքերը հասանելի կլինեն կենտրոն հաճախող սաների համար:
Բացի այդ, կենտրոնի տնօրենն ասաց, որ ունեն նաև նոր ծրագիր, որը կոչվում է «Լուսավոր երեխա» և նախատեսված է խնդիրներ ունեցող երեխաներ համար: «Արդեն ունենք նման փորձ, որը բավականին հաջող է», - ասաց նա՝ հավելելով, որ կենտրոնը զբաղվում է նաև արագ ընթերցանությամբ:
Կենտրոն այցելող երեխաների ծնողները ևս գոհունակություն հայտնեցին և նշեցին, որ երեխաների մոտ ակնհայտ փոփոխություններ կան:
Աստղիկ Ադամյանը, ում երեխան մտավոր զարգացման խնդիր ունի, ասաց, որ արդեն մեկ տարի է երեխան հաճախում է դպրոց և անսպասելի արդյունքներ են գրանցել, ինչը զարմացրել է նաև բժիշկներին: Աստղիկ Ադամյանը ևս «Լուսավոր երեխա» ծրագրի շրջանակներում աշխատելու է կոնտրոնում:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փառանձեմ Մկրտչյանն էլ նշեց, որ կենտրոններ բացվել են Վայոց Ձորի մարզում` Արենիում և Եղեգնաձորում: Նրա խոսքով՝ սա հիանալի հնարավորություն է մարզերի համար և ոգևորությունն էլ շատ մեծ է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+