211652_close_icon

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են IQ կենտրոնի կողմից կազմակերպված մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթող երեխաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8227 դիտում article-date 16:20 31-05-2019
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին պատմել են օլիմպիադաներում իրենց հաղթանակների, նախընտրած մասնագիտությունների ու երազանքների մասին: «Եթե լավ մաթեմատիկա գիտեք, կարող եք լավ ատամնաբույժ, ֆիզիկոս, ծրագրավորող դառնալ: Ցանկացած բան՝ ընդհուպ մինչև լավ երաժիշտ: Մաթեմատիկան անհրաժեշտ է և կարևոր բոլորի համար»,- դիմելով փոքրիկներին՝ ասել է նախագահը: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս երեխաները հպարտանալու շատ առիթներ կտան՝ հաղթանակներ տոնելով տարբեր միջազգային օլիմպիադաներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր