47064 դիտում
17:25 28-04-2019
Երևանում տեղի ունեցավ «Մենթալ թվաբանության օլիմպիադա»-ն. այն կազմակերպել է IQ կենտրոնը. մասնակիցների թիվը անցնում է 500-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանի «Մերիդիան էքսպո» կենտրոնում մարդաշատ էր երեխաներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված կենտրոնում տեղի է ունենում «Մենթալ թվաբանության օլիմպիադա- 2019»-ը:
IQ կենտրոնը, լինելով Հայաստանում Մենթալ Թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը, միացել է MINDSKILLS- 2019 միջազգային մարաթոնին և կազմակերպել է Հայաստանում ամենամեծ՝ Մենթալ թվաբանության օլիմպիադան:
Այս աննախադեպ ծրագրի հեղինակ IQ կենտրոնը մրցույթում ներառել է ոչ միայն իր կենտրոնի սաներին, այլ նաև նրանց, ովքեր ուսումնասիրում են մենթալ թվաբանություն:
Մրցույթի շրջանակներում երեխաները կփորձեն իրենց ուժերն ու գիտելիքները:
IQ կենտրոնի կողմից կազմակերպված Մենթալ թվաբանության այս օլիմպիադան իր ձևաչափով անհամեմատելիորեն տարբերվում է մյուս մրցույթներից:
Օլիմպիադային ներկա են բարձրաստիճան հյուրեր և Հայաստանում հայտնի կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև IQ կենտրոնի գործընկերներ:
Լավագույն արդյունքներ ունեցող տասնյակ երեխաներ կստանան ցանկալի նվերներ IQ գործընկերների կողմից:
Օիմպիադայի ժամանակ նաև Expo ցուցահանդես է տեղի ունենում, որին մասնակցում են մի շարք կազմակերպություններ:
Իր մասշտաբներով մեծ օլիմպիադան երեխաների ու նրանց ծնողների մոտ լավ հիշողություններ է թողնելու, քանի որ այստեղ նաև բազմաթիվ երեխաներ առերես ծանոթացան միմյանց հետ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 791+
791+
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
19:48 12-03-2021
«ԱԲԱԿ 2021». Երեւանում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա
2690 դիտում
18:28 15-03-2021
«Աբակ 2021». Երեւանում կայացել է մենթալ թվաբանության միջազային օլիմպիադա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2188 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)