211652_close_icon
views-count53628 դիտում article-date 09:10 18-10-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բժշկական դիմակներով դիմակավորված 2 ճիվաղ գիշերը փորձել են թալանել քաղաքացու տունը. մայր ու դուստր դիմադրություն են ցուցաբերել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռասոյանի նկատմամբ: Դիմակավորված ճիվաղները կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք ճիվաղներից ավելի տղամարդ են գտնվել և տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ստահակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին, որից հետո ժողովրդի ասած գող՝ սիրտը դող հոգեբանությամբ դիմել են փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին օպերատիվ տեղեկությունները ստացել է ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարապետյանը, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր