211652_close_icon
views-count51493 դիտում article-date 10:43 05-01-2019

Ավազակային հարձակում Կոտայքի մարզում. դիմակավորված 2 ճիվաղ դանակի սպառնալիքի տակ թալանել են 83-ամյա տատիկին

Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա տատիկի նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամանել են նաև շնավարժներ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մուտք են գործել 83-ամյա Վարսիկ Մանուկյանի տուն և դանակի սպառնալիքի տակ հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, այնուհետև ճիվաղները դիմել են փախուստի: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Աբրահամյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր