211652_close_icon
views-count9374 դիտում article-date 23:07 12-10-2018

Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահական վարկանիշի առաջատարը. «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոն

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հոկտեմբերի 12-ին հրապարակել Է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հարցման մասնակիցների 15,9 տոկոսը պատրաստ Է քվեարկել Տիմոշենկոյի օգտին, 9,3 տոկոսը՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին, 8,8 տոկոսը՝ «Ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Յուրի Բոյկոյի օգտին»,-նշվում Է ուսումնասիրության արդյունքներում: Նրա տվյալներով՝ հարցվածների 8,2 տոկոսը մտադիր Է պաշտպանել «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին, 7,9 տոկոսը՝ ժողովրդականություն վայելող երգիչ Սվյատոսլավ Վակարչուկին, 6,6 տոկոսը՝ շոումեն Վլադիմիր Զելենսկուն, 6,1 տոկոսը՝ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին: Հետազոտությանը 2 հազար չափահաս բնակիչ Է մասնակցել Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը: Պետության ղեկավարի հերթական ընտրությունները կայանալու են 2019 թվականի մարտի 31-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր