Յուլյա Տիմոշենկոն ազատ կարձակվի․ տեսանյութ
Ուկրաինայի Գերագույն ռադան օրինագիծ է ընդունել, որը թույլ կտա ազատ արձակել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Սակայն նա կարող է ազատ արձակվել միայն նախագահ Վիկտոր Յանուկովիչի ստորագրության դեպքում։
Նրա ազատ արձակելու և Ռուսաստանի հետ կնքած գազային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար քվեարկությանը կողմ է քվեարկել 310 պատգամավոր: Նրանք ապաքրեականացրել են այն հոդվածը, որով դատապարտված էր Տիմոշենկոն, որից հետո նիստը փակվել է։
Հիշեցնենք, որ 2011 թ․ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 7 տարի ազատազրկման է դատապարտվել ՌԴ֊ի հետ գազային պայմանագրի իրավասությունների չարաշահման մեղադրանքով։