9379 դիտում
09:50 12-10-2018
Գաղտնալսման գործից մեկ ամիս անց. հարցաքննվել են նաև ԱԱԾ պետն ու դատավորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:
Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան:
ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Մեկ փաստ էլ. հարցաքննվել են և՛ ԱԱԾ պետ Վանեցյանը, և՛ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաև ստուգվել են նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որևէ համընկնում չի հայտնաբերվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14252 դիտում
21:06 20-09-2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով. Tert.am
6068 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը