6212 դիտում
11:53 10-10-2018
Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/950370.html]Արմենպրես[/url]»-ը, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում այս մասին հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը:
«Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,- հայտարարեց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին, ինչը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով:
«Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորությունի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասաց նա:
Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորեց միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, ահազանգերին, անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
10:56 13-10-2023
Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը. Oragir.News
1696 դիտում
14:12 04-11-2021
Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը
Այս բաժնից
790 դիտում
22:51 06-05-2024
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան