211652_close_icon
views-count3417 դիտում article-date 18:22 09-10-2018

Ունաի Էմերին. «Ռեալն» առանց Ռոնալդուի պետք է գտնի իր խաղը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» վերջին շրջանի անհաջող ելույթներին. ««Ռեալը» պետք է առանց Ռոնալդուի էլ խաղային բալանս գտնի: Նրանց ժամանակ է պետք նոր իրավիճակին հարմարվելու համար: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Լոպետեգին գլուխ կհանի ստեղծված իրավիճակից: Չեմ կարող Խուլենի փոխարեն պատասխաններ տալ, բայց երբ իմ թիմերի հետ է նման բան պատահում, փորձում եմ համբերատար լինել, ինչն ամենադժվար բանն է ֆուտբոլում: Համոզված եմ՝ Լոպետեգիի թիմը շուտով կկարողանա գոլեր խփել»,- ասել է Էմերին: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին՝ 8-րդ տուրում «Ռեալը» 0:1 հաշվով պարտվեց «Ալավեսին» և այժմ 14 միավորով ընթանում է 4-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր