Ունաի Էմերին հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին թողնում է իր պաշտոնը:
Բասկյան մասնագետն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսում: Էմերին ՊՍԺ-ից կհեռանա այս մրցաշրջանի ավարտից հետո:
46-ամյա մարզիչը ՊՍԺ-ն գլխավորել է 2016-ի ամռանը: Երկու մրցաշրջանի ընթացքում նա նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի Գավաթը (այս խաղարկությում նաև հասել է եզրափակիչ), երկու անգամ Ֆրանսիական լիգայի Գավաթը, երկու անգամ՝ Ֆրանսիայի գավաթը: