Ունաի Էմերին նշանակվեց ՊՍԺ-ի նոր մարզիչ
ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարեց Ունաի Էմերիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
44-ամյա մասնագետը ֆրանսիական ակումբի հետ 2-ամյա պայմանագիր է կնքել: Նշենք, որ Եվրոպայի Լիգայի վերջին երեք գավաթները «Սևիլյայի» հետ նվաճած Էմերին ՊՍԺ-ում փոխարինեց Լորան Բլանին, որը պաշտոնանկ եղավ հունիսի 27-ին:
«Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել ՊՍԺ-ի առաջարկը: Վերջին տարիներին այս թիմը դարձել է Եվրոպայում ուժեղագույններից մեկը և ես մտադիր եմ նրա ամբիցիաները առաջ տանել: Անհամբերությամբ սպասում եմ ակումբի աշխատակիցների և ֆուտբոլիստների հետ ծանոթանալու հնարավորությանը», ասել է Էմերին: