211652_close_icon

Հաջորդ մրցաշրջանից Adidas-ը կդառնա «Արսենալի» տեխնիկական հովանավորը

views-count2793 դիտում article-date 17:27 08-10-2018
«Արսենալը» հաջորդ մրցաշրջանից տեխնիկական նոր հովանավոր կդառնա: Լոնդոնյան ակումբը պայմանագիր է կնքել adidas ընկերության հետ, որն ուժի մեջ կմտնի 2019թ. հուլիսի 1-ից: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն մի շարք աղբյուրների համաձայն, «Արսենալը» տարեկան կվաստակի 60 մլն ֆունտ: 2014 թվականից «Արսենալի» տեխնիկական հովանավորը մարզական հանդերձանք արտադրող մեկ այլ գերմանական ընկերություն է հանդիսանում՝ Puma-ն: Adidas-ը «Արսենալին» մարզազգեստ է տրամադրել 1986-1994 թվականներին:

Նմանատիպ նյութեր