211652_close_icon
views-count701 դիտում article-date 21:46 20-07-2014

Կլոզեն հաջորդ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան

Գերմանիայի հավաքականի և «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է, որ 2015 թվականին մտադիր է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է Bild-ը: 36-ամյա հարձակվող 2014 թվականի աշխարհի առաջնությունում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: 16 գոլով Կլոզեն հանդիսանում է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն: Գերմանիայի հավաքականի կազմում Կլոզեն դարձել է 2014 թվականի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2006,2010 թվականների աշխարհի բրոնզե մեդալակիր, 2008 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն և 2012 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր: «Վերդեր»-ի կազմում Կլոզեն հռչակվել է 2006 թվականի Գերմանիայի լիգայի գավաթակիր, «Բավարիա»-ի հետ` 2008,2010 թթ Գերմանիայի չեմպիոն, 2008,2010 թթ Գերմանիայի գավաթակիր, 2010 թվականի Գերմանիայի սուպերագավթակիր, «Լացիո»-ի կազմում` 2013 թվականի Իտալիայի գավաթակիր:

Նմանատիպ նյութեր