Հաջորդ մրցաշրջանից Մեսին կստանա տարեկան 42 մլն աշխատավարձ
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագրի մանրամասները: Հաջորդ մրցաշրջանից արգենտինացու աշխատավարձը գրեթե կրկնապատկվի` 22 մլն եվրոյից մինչեւ 42 մլն:
Նշվում է, որ դա մինչեւ նոր պայմանագրի ստորագրումը նախատեսված է եղել, քանի որ Մեսին իր առաջին երկու պայմանագրերը «Բարսելոնայի» հետ կնքելիս հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից:
Իր վերջին պայմանագիրը Մեսին «Բարսելոնայի» հետ կնքել էր 2014 թվականին եւ այն նախատեսված էր 4 տարով: