Հաջորդ մրցաշրջանից ԱՊԼ-ում կորակազրկեն սիմուլյացիայի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան հաջորդ մրցաշրջանից պատիժ կսահմանի սիմուլյացիայի համար:
Այսօր ԱՖԱ-ի նիստում այդ որոշումն ընդունվել է միաձայն: Մնում է, որ որոշումը հավանության արժանանա Պրեմիեր-լիգայի և ստորին դիվիզիոնների կողմից: Սակայն այս որոշումը վերջիններիս հետ արդեն վաղուց համաձայնեցված էր:
Նոր կանոններով, փորձագետները սիմուլյացիայի հետ կապված վիճելի դրվագները ուսումնասիրելու իրավունք կստանան:
Եթե հաստատվի, որ ֆուտբոլիստը խաղի ժամանակ սիմուլյացիայի է դիմել, ապա կորակազրկվի 2 խաղով: Նշենք, որ այս կանոնը 2011 թվականից գործում էր Շոտլանդիայում: