Եվրոպայի լիգա. «Արսենալը» ջախջախեց «Ղարաբաղին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի խմբային փուլում երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Բաքվում 3:0 հաշվով հաղթեց «Ղարաբաղին»:
Լոնդոնցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Սոկրատիսը, Էմիլ Սմիթը և Գենդուզին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու:
Նույն խմբի «Վորսկլա»-«Սպորտինգ» հանդիպումը անհավանական վերջաբան ունեցավ. ուկրաինական թիմը ամբողջ խաղը առջևում էր 1:0 հաշվով, սակայն պորտուգալացիները հանիպման վերջին վայրկյաններին ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլ նաև խփեցին հաղթական գնդակը՝ 2:1:
Այս տուրից հետո «Արսենալն» ու «Սպորտինգը» E խմբում ունեն 6-ական միավոր: «Վորսկլան» ու «Ղարաբաղը» դեռ միավոր չունեն:



