Անգլիա. «Արսենալը» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց այդ պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդին»:
Արսեն Վենգերի սաները ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին, և դեռ 20-րդ րոպեին երեք անպատասխան գոլ խփեցին Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչիսը, որի երկու գոլերն էլ չափազանց գեղեցիկ ստացվեցին:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 16 միավորով բարձրացավ 2-րդ տեղ, իսկ առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որն ունի 18 միավոր:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:0
Ալեքսիս Սանչես, 6, 19, Մեսութ Օզիլ, 7