Անգլիայի առաջնություն. «Արսենալը» դրսում ջախջախեց «Ֆուլհեմին». դա թիմի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Ֆուլհեմին»:
«Արսենալի» կազմում դուբլի հեղինակներ դարձան Ալեքսանդր Լակազետն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ևս մեկ՝ ֆանտաստիկ գեղեցկության գոլ հեղինակեց փոխարինման դուրս եկած Աարոն Ռեմզին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման:
ԱՊԼ-ի մեկնարկային երկու խաղերում պարտություն կրելուց հետո սա «Արսենալի» 6-րդ անընդմեջ հաղթանակն էր: Թիմը վաստակեց 18 միավոր բարձրացավ 3-րդ տեղ՝ այն կիսելով «Տոտենհեմի» հետ: Առաջատարները՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին» իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ֆուլհեմ»-«Արսենալ»՝ 1:5
Շյուրլե, 44 – Լակազետ, 29, 49, Ռեմզի, 68, Օբամեյանգ, 79, 90+1