Հայրապետ Բաբայանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայրապետ Բաբայանին ազատել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից: Հ. Բաբայանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայրապետ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
[b]Նիկոլ Փաշինյան [/b]