211652_close_icon
views-count2690 դիտում article-date 18:06 31-03-2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հայրապետ Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։

Նմանատիպ նյութեր