Վարչապետի որոշմամբ Վարդան Ալեքսանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարդան Ալեքսանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Վ. Ալեքսանյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
[b]
Նիկոլ Փաշինյան [/b]