Սերժ Սարգսյանի հրամանագրով Էմիլ Բաբայանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Էմիլ Բաբայանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»: