4961 դիտում
11:21 04-10-2018
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից դուրս գալու մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով:
«Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը կապված է այս տարվա հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու համար: Պետքարտուղարը նաև կտրուկ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը:
«Իրանը փորձում է միջամտել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու սուվերեն իրավունքի իրացմանը: Իրանն օգտագործում է միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն:
Նմանատիպ նյութեր
2943 դիտում
11:21 03-02-2019
ԱՄՆ-ը հայտարարում է Ռուսաստանի հետ կնքված միջուկային հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու մասին
1458 դիտում
09:38 12-05-2018
Իրանի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակը նոր պայմանագրի կնքումն է. Foreign Policy
1077 դիտում
12:00 12-03-2015
ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի որոշումը
Այս բաժնից
748 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1156 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել