Իրանի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակը նոր պայմանագրի կնքումն է. Foreign Policy
Միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ–ի դուրս գալու վերջնական նպատակը Իրանի հետ նոր գործարքի վերաբերյալ կրկնակի բանակցություններ վարելն է։ Այս մասին հաղորդում է [url=https://foreignpolicy.com]Foreign Policy[/url]-ն՝ հղում անելով Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցչին։
«Ես չեմ կարծում, թե դա այսօր կամ վաղն է լինելու, բայց՝ այո, դա է վերջնական նպատակը. ստեղծել հիմքեր, որպեսզի բոլորը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,– հայտարարել է պարբերականի զրուցակիցը։
Նաև հաղորդվում է, որ Թրամփի աշխատակազմը չի պատրաստվում դիմել ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին՝ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները ակտիվացնելու համար։