211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում. 44–ամյա վարորդը Opel-ով բախվել է ցանկապատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count21717 դիտում article-date 18:24 02-10-2018
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Եղոյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 AF 606 համարանիշի ավտոմեքենայով Մայակովսկի գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող ցանկապատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Գառնի գյուղի բնակիչներ, 38-ամյա Արփի Համբարձումյանը, 1-ամյա Արման Խաչատրյանը և Գողթ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկարամ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանատւ հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր