35693 դիտում
08:37 28-08-2017
Խոշոր ավտովթար Երևանում. «Վարդավառ»-ի այգու մոտ 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը, մետաղե ցանկապատին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:05-ի սահմաններում Կուստոյի փողոցում՝ «Վարդավառ»-ի այգու մոտ, Երևան քաղաքի Ջրաշեն 1-ին փողոցի 25 տան բնակիչ 27-ամյա Պետրոս Մարկոսյանը իր վարած Opel Astra G մակնիշի 35 GF 699 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը, մետաղե ցանկապատին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Մարկոսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ 1-ին սպայական գումարտակի հերթպահ մասի պետի օգնական Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+