211652_close_icon
views-count57636 դիտում article-date 10:32 27-05-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 27–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բնակելի տան ցանկապատին, կոտրել ծառերն ու հայտնվել այգում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի 35 CP 360 համարանիշի ավտոմեքենայով Ամրակից գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 27 տան ցանկապատին, և առաջ ընթանալով, կոտրելով մի քանի ծառեր՝ հատնվել նշված տան այգում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ.Մելիքյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ 27-ամյա Գևորգ Սիմոնյանը, 26-ամյա Ստյոպա Մելիքյանն ու 26-ամյա Համլետ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեևթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդան Թունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակ ի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են գարեջրի բացված կիսադատարկ շշեր և կան տեղեկություններ, որ նշված անձինք եղել են ոչ սթափ ու դա պարզելու համար հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր