15624 դիտում
12:58 28-09-2018
Սասուն Միքայելյանի որդին ինքնաառաջադրվեց Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում. news.am
Հայաստանի ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 26 ընտրատարածքն ընդգրկող համայնքներում՝ Հրազդանում եւ Սոլակում, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու:
Հրազդան եւ Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը [url=https://news.am/arm/news/473395.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 26-ից սկսվել է թեկնածուների առաջադրումը. «Սեպտեմբերի 27-ին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել Սեւակ Սասունի Միքայելյանը՝ ինքնաառաջադրմամբ: Այլ թեկնածուներ դեռեւս չեն առաջադրվել: Սոլակ համայնքից առաջադրվել են 3 թեկնածուներ՝ բոլորն էլ ինքնաառաջադրմամբ՝ Էդգար Խաչատրյանը, ով ներկայումս Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոման Դանիելյանը»,-հայտնեց հանձնաժողովի նախագահը:
Տարածքային հանձնաժողովից տեղեկացանք, որ թեկնածուների առաջադրումը նախատեսված է սեպտեմբերի 26-30-ը, որից հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կլինի թեկնածուների գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, ավարտվելու է հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 20-ը լռության օր է, 21-ին էլ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/473395.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
52208 դիտում
09:21 29-06-2018
Առաջիկա օրերին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սասուն Միքայելյանի որդին․ «Ժամանակ»
2373 դիտում
09:20 17-03-2016
ՀԱԿ-ը չի աջակցելու Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1015 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը