2310 դիտում
09:20 17-03-2016
ՀԱԿ-ը չի աջակցելու Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ի պատասխան «Ազատության» հարցին, պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նամակի առնչությամբ, որն ուղղված էր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
Հիշեցնենք, Փաշինյանը նամակով դիմել էր Զուրաբյանին, միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածուՍասուն Միքայելյանի առաջադրած անձանց:
ՀԱԿ խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի այդ առաջարկի հետ կապված, որպեսզի Հրազդանում ընտրական հանձնաժողովների տեղերը տրվեն Քաղաքացիական պայմանագրիի ներկայացուցիչներին և արդյոք առաջիկա ընտրություններում կսատարի՞ Սասուն Միքայելյանի թեկնածությունը»: «Ազատության» այս հարցերին պատասխանել է ՀԱԿ խմբակցության մամուլի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
«Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասին հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:
ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբևէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն և միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:
Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Մինչդեռ խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի և այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է:
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը:
Դրա վերջին վկայությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն են, երբ նույն այդ հանձնաժողովների անդամների դրսևորած սկզբունքայնության շնորհիվ Հրազդան քաղաքում «Այոն»-ն պարտվել է 27 տեղամասերից 18-ում՝ հակառակ իշխանության կողմից կիրառված բոլոր տեսակի օրինախախտումների և բռնաճնշումների: Խմբակցությունը վստահեցնում է, որ նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները այս անգամ նույնպես խստորեն կհետևեն ապրիլի 17-ի ընտրությունների օրինականությանը և կկատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները»:
Ինչ վերաբերվում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը սատարելուն, ապա դա խմբակցության որոշելիքը չէ և այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները իրավասու են հայտնելու միայն համապատասխան քաղաքական ուժերը»,- ասված է Կոնգրեսի պատասխանում:
Մի խոսքով, սույն երկար-բարակ պատասխանը նշանակում է, որ ՀԱԿ-ը համաձայն չէ Սասուն Միքայելյանի առաջարկած անձանց նշանակել հանձնաժողովների ադամներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
15585 դիտում
12:58 28-09-2018
Սասուն Միքայելյանի որդին ինքնաառաջադրվեց Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում. news.am
2399 դիտում
10:19 03-03-2016
Սասուն Միքայելյանը առաջադրվելու է Հրազդանի քաղաքապետի թեկնածու. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»