211652_close_icon

Սասուն Միքայելյանը առաջադրվելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում. կհաջողվի՞ նրան նորից դառնալ Հրազդանի քաղաքապետ

views-count5904 դիտում article-date 18:55 26-02-2016
Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու է նաեւՀրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում այսօր տեղի է ունեցել հանդիպում Սասուն Միքայելյանի հետ եւ նա հայտարարել է այդ մասին: Իսկ նախընտրական շտաբը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր