211652_close_icon
views-count35816 դիտում article-date 11:10 20-09-2018

Արցախյան հակամարտության գոտում իրավիճակն անելանելի է ու վտանգավոր․ Պավել Ֆելգենգաուեր. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Վտանգավոր իրավիճակ է՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: Որքանո՞վ է իրատեսական ռազմական գոր­ծողությունների վերսկսումը ԼՂ հակամարտու­թյան գոտում, հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է հայ­կական մերձսահմանային գյուղերը՝ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Վազաշեն, Արենի: Ռուս ռազմական փորձագետի գնահատմամբ ցանկացած զարգացում հնարավոր է թվում, անկանխատեսելի իրավիճակ է և՛ ԼՂ հա­կամարտության գոտում ինչպես միշտ, և՛ Մեր­ձավոր Արևելքում, քանի որ Իդլիբի հարցում Ռուսաստանի և գործընկերների դիրքորոշում­ները երկար ժամանակ տևած անհամաձայնու­թյունից հետո միավորվեցին, և դժվար է ասել, թե որքանով է կայուն ու հաստատուն այն հա­մաձայնությունը, որը նախօրեին կայացավ Պուտինի և Էրդողանի միջև ապառազմակա­նացված գոտի ստեղծելու մասին: Ըստ Ֆելգենգաուերի, այն իրողությունները, որոնք այսօր կան նաև ԼՂ հակամարտության գոտում, հակամարտության շուրջ և հարևան տարածաշրջանում ստեղծված անելանելի քա­ղաքական, ռազմական և դիվանագիտական իրավիճակը, սպառազինության մրցավազքը, ուժերի կուտակումները շփման գծում թույլ են տալիս պնդել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը ռազմական լայնածավալ գործողություններ կարող են սկսվել, ինչպես 2016 թվականին: «Սակայն այդ գործողությունները չեն սկսվում, քանի որ այսօր ըստ էության ստատուս-քվոն ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ կորուստ­ները նման պատերազմից հետո շատ ավելին են լինելու, քան ձեռքբերումները երկու կողմի համար էլ: Յուրաքանչյուրը մտածում է՝ ինչ կստանա նման պատերազմից: Եթե այսօր նույ­նիսկ հակամարտությունը կարգավորված չէ, ապա կողմերը նախընտրում են իրավիճակը թողնել ներկայիս տեսքով, քան փորձել լուծել խնդիրները ռազմական ճանապարհով: Կարծում եմ՝ ըստ էության ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս իմաստով առանցքային բան չի փոխվել չհաշված այն մանր-մունր խնդիրները, որոնք առաջացել են հայ-ռուսական հարաբերություններում: Շատ բան չի փոխվել, քանի որ ՀՀ իշխանություննե­րը, ըստ էության, ընթանում են այն ուղիով, որը նախկին իշխանություններն են ունեցել, բացա­ռությամբ պահանջելով Արցախի մասնակցու­թյունը բանակցային գործընթացին»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը: Ռազմական փորձագետի կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում լարվածու­թյուն իսկապես կա, որի հիմքում անվստահու­թյունն է ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: «Կա նման իրավիճակ, բայց դրա մյուս կողմում այն հանգամանքն է, որ Մոսկվան հակված չէ սրել իրավիճակը հայ-ռուսական հարաբերու­թյուններում, քանի որ բազում այլ խնդիրներ ու­նի․ և Հայաստանի հետ հարաբերություններում առկա անվստահության, լարվածության խորա­ցումը խիստ անցանկալի է: Խիստ անցանկալի է նաև ԼՂ հակամարտության գոտում ռազմա­կան գործողությունների վերսկսման սցենարը, ինչը նշանակում է, որ Մոսկվան կողմնակից է ստատուս-քվոյի պահպանմանը, սակայն 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Մոսկ­վան չի որոշում, թեև Մոսկվայի կարծիքը հաշվի առնվեց, և գործողությունները դադարեցվեցին Մոսկվայի միջնորդության արդյունքում»,- ասաց Ֆելգենգաուերը: Ըստ նրա, բնականաբար, հակառակորդի համար ցանկացած անկայունությունը Հա­յաստանի ներսում և արտաքին հարաբերու­թյուններում հնարավորություն է վերսկսելու ռազմական գործողությունները: «Սակայն, ինչպես ասացի, ցանկության դեպքում Ադրբեջանը կարող էր պատերազմ սկսել նաև անց­յալում: ԼՂ հակամարտության չկարգավորվածությունը եղել է գործիք, և դրանից հրաժա­րումը նշանակում է կորցնել այդ գործիքի կի­րառումն իշխանության պահպանության հար­ցում»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ը, եթե հայկական գյուղերի շարունակական գնդակոծության արդյունքում ՀՀ իշխանու­թյունները դիմեն ՀԱՊԿ-ին, նա պատասխանեց. «Ինչպես միշտ ասել եմ, ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի համար հայ-ռուսական ռազմատեխ­նիկական հարաբերություններն են, և Հայաս­տանը կարող է ակնկալել միայն Ռուսաստանի աջակցությունը, քանի որ մենք ականատեսն ենք եղել, թե որքան տարբեր են շահերը ՀԱՊԿ-ում: Վերջին անցանկալի զարգացումը կապ­ված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, ևս չի նպաստել ՀԱՊԿ-ում առկա նշածս իրավիճակի մեղմմանը»»: [b]Ամբողջական՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր