211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում՝ Ազատության պողոտայում․ բախվել են «Mercedes», «Toyota» և «Hongqi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս մխրճվել է երկաթե ճաղավանդակների մեջ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8746 դիտում article-date 00:01 21-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում, Ազատության պողոտա 11 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes» էլեկտրական «Hongqi» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի և Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր