8501 դիտում
09:56 07-10-2017
Արցախյան հակամարտությունում ռուսական ջանքերն անարդյունավետ են. Ֆելգենգաուեր. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-ռուսական միացյալ զորախումբը գործում է դեռևս 1990-ական թվականներից, սակայն կողմերը որոշեցին այդ մասին բարձրաձայնել հակառակորդներին զսպելու նպատակով: Կարծում եմ՝ դրա հասցեատերը կարող է լինել նաև Ադրբեջանը, որն այս տարիների ընթացքում սպառազինություն ձեռք բերելով Իսրայելից, Ռուսաստանից, առավելություն է ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է և կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԱԺ-ում հաստատված համաձայնագրին: Այս զորախմբի մասին խոսակցությունները, ըստ նրա, շրջանառության մեջ հայտնվեցին ոչ պատահական ժամանակահատվածում:
Նա հիշեցրել է, որ այս խոսակցությունների հիմքերը դրվեցին ռուս-թուրքական լարվածության ժամանակ: Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, որ լարվածությունների ժամանակ այս կողմից կարող են սադրանքներ լինել Ռուսաստանի դեմ, ուստի այս զորախմբի առաքելությունն է լինելու՝ վերահսկել այս ուղղությունը և զսպիչ դերակատարություն ունենալ: Սակայն նա նաև նշել է, որ ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
35813 դիտում
11:10 20-09-2018
Արցախյան հակամարտության գոտում իրավիճակն անելանելի է ու վտանգավոր․ Պավել Ֆելգենգաուեր. «168 ժամ»
2472 դիտում
10:14 06-11-2018
Հայաստանում իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա․ Ֆելգենգաուեր․ «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը