5496 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես Պուտինի հաղթանակը պյուռոսյան եմ որակում: Պուտինը երկիրն է՛լ ավելի վտանգավոր փակուղի մտցնելու և նախկին փակուղին շարունակելու մանդատ ստացավ, որը չափազանց վտանգավոր է: ՌԴ գործող նախագահը ստացավ բնակչությունից էական քարտ-բլանշ, որն ամենազարմանալին է ներկայիս փակուղային իրավիճակի մեջ: Այս արդյունքները ցույց են տալիս, որ նա որևէ ազդանշան չստացավ բնակչության որոշ հատվածներից և ընդդիմությունից, որ երկրում ինչ-որ բան փոխել է պետք, քանի որ լիբերալներն էլ ավելի քիչ ձայներ ստացան, քան նախկին բոլոր ընտրությունների արդյունքում:
Լիբերալ թևն այսքան քիչ ձայն ՌԴ պատմության մեջ չէր ստացել և սա կործանիչ է երկրի համար: Էական հանգամանք է նաև այն փաստը, որ այս ամենը տեսնում է Պուտինի շրջապատը, այն մարդիկ, ում վրա հենվում է Պուտինի իշխանությունը, սա իր հերթին՝ նշանակում է, որ նրանք ևս կարծելու են. «ինչո՞ւ փոխել», և թույլ չեն տալու Պուտինին իշխանություն պահելու համար նույնիսկ որոշ բարեփոխումներ իրականացնել, կիսել իշխանության պատասխանատվությունը` երկիրը տանելով կործանման»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ մեկնաբանելով մարտի 18-ին ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:
Նրա կարծիքով՝ Պուտինը դառնալու է այս հաղթանակի պատանդը: Ռուս քաղաքական գործիչն ամիսներ առաջ էր ենթադրել, որ նախագահական ընտրությունները նման արդյունքներով են ավարտվելու: Ըստ նրա՝ այս արդյունքները ստանալու համար այս անգամ իշխանությունները խախտումների և արդյունքները «նկարելու» այլ սխեմա էին մշակել, որը տարբերվել է նախորդից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5326 դիտում
10:26 29-11-2018
Ընտրությունները փակուղի են մտցնում․ արդյունքներ չեն լինելու, դա պարզ է արդեն հիմա․ Տրոֆիմչուկ․ «168 ժամ»
1292 դիտում
20:12 01-03-2014
Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին՝ Ղրիմ զորք մտցնելու խնդրանքով
2250 դիտում
16:53 18-09-2015
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիա զորք մտցնելու հարցը, եթե այդ երկիրը խնդրի
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը