211652_close_icon
views-count4612 դիտում article-date 21:51 14-09-2018

ՊՍԺ-ի նախագահը «Ռեալի» հետ քննարկել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու լուրերին: «Անկեղծ ասա, մի փոքր հիասթափեցնում է սա, քանի մեր խաղացողների հետ շփվելը ազնիվ չէ այլ ակումբների կողմից: Սա մեզ ընդհանրապես դուր չի գալիս, և մենք մի պահ քննարկեցինք սա «Ռեալի» հետ: Մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, մադրիդցիները հարգում են ՊՍԺ-ին: Մենք էլ հարգում ենք «Ռեալին» և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Կարծում եմ, կարևոր է, որպեսզի ոչ ոք թաքուն չգործի: Մենք նույնը սպասում ենք մնացած բոլոր ակումբներից, ոչ միայն «Ռեալից», ասել է Ալ-Հելայֆին:

Նմանատիպ նյութեր