Արցախի նախագահը ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:
Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»։