Իրանի միջուկային գործարքի մասնակիցները նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իրանը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուր:
«Հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 24-ին։ Դրան նաև կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին»,-նշել է աղբյուրը։
Սպասվում է, որ հանդիպմանը կշարունակվի գործարքի պահպանման ուղիների որոնման քննարկումը դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո:
Հիշցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի համաձայնագրից և վերականգնում Իրանի դեմ բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: