211652_close_icon

Իրանի խորհրդարանը միջուկային գործարքի դիմաց պահանջել է պատժամիջոցների անհապաղ չեղարկում

views-count1495 դիտում article-date 22:15 17-06-2015
Իրանի խորհրդարանի անդամները պնդում են, որպեսզի միջուկային հարցի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո վերացվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը: Մեջլիսի ընդունած փաստաթուղթը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտպանել իր իրավունքները և երկրի բնակչության ձեռքբերումները միջուկային ոլորտում: Պատգամավորները հայտարարել են, որ չեն ընդունի խաղաղ միջուկային գործունեության հարցում որևէ սահմանափակում:

Նմանատիպ նյութեր