Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային հարցով բանակցությունների վերջին նիստը. կարող է հայտարարվել գործարքի մասին
Վիեննայում ժամեր առաջ մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի հարցով Իրանի և «վեցյակի» անդամների միջև բանակցությունների վերջին նիստը:
BBC-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը պետք է հասնեն ծրագրի համապարփակ համաձայնագրի կնքմանը, ինչից հետո չի բացառվում, որ հայտարարվի գործարքի մասին:
Հիշեցնենք, որ կիրակի Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարեց, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններն ավարտին են մոտենում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ դեռ մի քանի բարդ հարցերի լուծում չի տրվել: