Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
Սեպտեմբերի 10-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Յուրաքանչուր տարի ինքնասպանության ճանապարհով մահանում է շուրջ 900 հազար մարդ:
Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով զոհերի թիվը՝ միասին վերցրած:
Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։
ԱՀԿ տվյալներով՝ ներկայում տարեկան շուրջ 1 մլն մարդ ինքնասպանություն է գործում: Միտումները ցույց են տալիս, որ մինչեւ 2020 թվականն այս ցուցանիշը կարող է աճել 1.5 անգամ: