211652_close_icon
views-count2883 դիտում article-date 20:14 13-09-2017

ԱԻՆ աշխատակիցները կիսվել են իրենց փորձով. քննարկվել են ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հոգեբանական ծառայությունը սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար անցկացրեց «Ինքնասպանություն. տեսակներ, դրդապատճառներ, կանխարգելման ուղիներ» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարին ներկա էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ: Սեմինարին ներկա էին նաև ծառայության ընթացքում այս խնդրին առնչվող փրկարարներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով և հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցների կողմից ստացան գործնական խորհուրդներ: Քննարկվեցին նաև աշխարհում և ՀՀ-ում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սեմինար-քննարկման շրջանակներում ներկայացվեցին ինքնասպանության տեսակները, հիմնական դրդապատճառները, նախանշանները, ինքնասպանության հակված առավել խոցելի խմբերը, ինքնասպանության մասին հասարակության մեջ տարածված կարծրատիպերը, ինչպես նաև՝ ինքնասպանությունների վերաբերյալ համաշխարհային և ՀՀ ԱԻՆ վիճակագրությունը։ ՀՀ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը գործում է 2014 թվականից: Ըստ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) տվյալների՝ ինքնասպանության մեծամասամբ դիմում են տղամարդիկ, իսկ առավել խոցելի տարիքային խումբը կազմում են 40 տարեկանից բարձր մարդիկ: Վիճակագրական տվյալներով՝ 2017թ. մինչ այսօր ՃԿԱԿ-ում ստացվել է ինքնասպանության փորձերի մասին 277 ահազանգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր