2508 դիտում
15:45 10-09-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները
Հ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում:
Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը:
Զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանական գերատեսչության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը: Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել նաև զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի և պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաև մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը