3625 դիտում
17:41 09-09-2018
Վարդան Մինասյան. Առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում
ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
[b]Հարցեր Հովհաննես Համբարձումյանին
[/b]
-Հովհաննես, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից, հաշվի առնելով որ և Հայաստանը և Մակեդոնիան առաջին խաղերում հաղթել են:
-Կարծում եմ, որ խմբի հաղթողի հարցը որոշելու են Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները: Մակեդոնիան լավ հավաքական է, ֆուտբոլիստների մեծ մասին ճանաչում եմ ու հետաքրքիր հանդիպում է սպասվում, և հաղթելու է այն թիմը, որն ավելի պատրաստ եղավ և ներդրեց ողջ ուժերը:
-Դուք ճանաչում եք Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասին: Արդյո՞ք դա առավելություն է ձեր համար:
-Ես արդեն նշեցի, որ ճանաչում եմ շատերին ու «Վարդարի» ֆուտբոլիստների հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, բայց դեռ չեմ ասել թիմակիցներիս, թե ով ինչպես է խաղում, բայց ասելու եմ:
-Արդյոք պատրաստ եք խաղին, քանի որ միայն վերջերս կնքել եք նոր պայմանագիր և տևական ժամանակ չէք խաղացել:
-Պատրաստ եմ:
[b]Հարցեր Վարդան Մինասյանին
[/b]
-Ձեր թիմը Լիխտենշտեյնի հետ խաղում չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր: Ի՞նչն էր պատճառը և անկնկալում եք արդյունավետ հանդիպում այստեղ:
-Իրոք, Լիխտենշտեյնի հետ խաղում շատ պահեր ստեղծեցինք, չկարողացանք իրացնել, սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել: Հույս ունեմ, որ այդ պահերը մենք վաղը կիրացնենք:
-Ո՞ր արդյունքը կբավարարի Ձեզ վաղվա խաղում:
-Ընդհանրապես շատ է խոսվում ֆավորիտների մասին, բայց այժմ բոլոր թիմերը սովորել են խաղալ և թիմերը համարվում են ֆավորիտ միայն խաղից առաջ, իսկ առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում: Հուսով եմ, որ բոլոր թիմերը D խմբում դժվարություններ կստեղծեն միմյանց:
-Եթե Մակեդոնիայում լինի ոչ-ոքի, արդյո՞ք դա նշանակելու է, որ սեփական հարկի տակ դուք լինելու եք հանդիպման ֆավորիտը:
-Ես այդքան հեռու չեմ նայում: Իմ և թիմի մտքերը վաղվա խաղին վրա են կենտրոնացած ու նորից կրկնեմ, որ հուսով եմ, որ բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ու չի լինի միայն երկու թիմի առաջնություն:
Հիշեցնենք, որ Մակեդոնիա-Հայաստանը հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին:
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
15:02 03-07-2014
Ես չեմ ցանկանում շոու ցուցադրել խաղադաշտում. Նեյմար
1966 դիտում
20:31 22-11-2014
«Բորուսիա»-ն ձեռքից բաց թողեց երկու գնդակի առավելությունը. տեսանյութ
Այս բաժնից
943 դիտում
10:06 26-04-2024
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
805 դիտում
23:34 25-04-2024
Նարեկ Մանասյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար
769 դիտում
22:23 25-04-2024
Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է