Ես չեմ ցանկանում շոու ցուցադրել խաղադաշտում. Նեյմար
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում պրագմատիկ մոտեցում է անհրաժեշտ: Հարձակվողը ընդգծել է, որ իր թիմը 2014 թվականի աշխարհի առաջնությունում ձգտում է հաղթանալի հասնել, այլ ոչ թե շոու ցուցադրել:
« Ես չեմ ցանկանում շոու ցուցադրել խաղադաշտում: Բրազիլիայի հավաքականը այստեղ զվաճանալու չի եկել: Մենք մտադիր ենք հաղթել մրցաշարում: Չի կարելի անընդհատ հաճույք ստանալ և հաղթել 4:0 կամ 5:0 հաշիվներով: Ներկայումս ֆուտբոլը բարդացել է, մրցակիցների խաղամակարդակը հավասարվել է: Հաղթում է այն թիմը, որը ավելի շատ է ձգտում դրան»,-ասել է Նեյմարը: