211652_close_icon
views-count1963 դիտում article-date 20:31 22-11-2014

«Բորուսիա»-ն ձեռքից բաց թողեց երկու գնդակի առավելությունը. տեսանյութ

Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին: Դորտմունդյան թիմը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել առաջնության նորեկ «Պադերբոռն»-ի նկատմամբ: Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առջևելուց հետո համարձակվեց ձեռքից բաց թողնել զգալի առավելությունը: Սակայն այդքանով «Բորուսիա»-ի անհաջողությունները չավարտվեցին, քանի որ Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը և 67-րդ րոպեին փոխարինվեց: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 87-րդ րոպեին: «Բորուսիա»-ն 12 խաղից հետո վաստակած 11 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում: [b]«Պադերբոռն» - «Բորուսիա» ՝ 2:2[/b] Գոլեր՝ Ռուպ 60՛, Սագլիկ 81՛ - Օբամեյանգ 13՛, Ռոյս 45՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր