«Չելսիի» լեգենդը տեղափոխվեց «Սպարտակ»
«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին տեղափոխվում է «Սպարտակ»:
37-ամյա լեգենդար անգլիացին, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, այսօր առավոտյան հաջողությամբ բուժզննում է անցել:
Թերին «Սպարտակի» հետ կկնքի «1+1» սխեմայով պայմանագիր: Որոշակ պայմանների իրականացման դեպքում նրա հետ համաձայնագիրը կերկարաձգվի: Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը ռուսական ակումբում կվաստակի տարեկան 2 մլն եվրո:
«Սպարտակը» Թերիին չի կարող հայտավորել Եվրոպայի լիգայի խմբային փուլում մասնակցության համար, քանի որ հայտավորման ժամկետն ավարտվել է:


